Մենք կփորձենք կանխել այս հшրձակումը, բայց պաշտպանությունը 100 տոկոսով չի լինի. Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար

Տասնյակ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) Իրանից թռչում են Իսրայել։

 

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարին։

 

Նա ասել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հետևում են անօդաչուներին՝ նշելով, որ դրանք մի քանի ժամ կպահանջեն երկիր հասնելու համար։

 

«Մենք կփորձենք կանխել անօդաչու թռչող սարքի մուտքը Իսրայելի տարածք։ Բայց պաշտպանությունը 100 տոկոսով չի լինելու»,- ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.