Արցախը զավթած Բաքուն կողմ է Պաղեստին պետությանը

Ադրբեջանը հանդես է գալիս Պաղեստինի հարցը «երկու պետության» սկզբունքի հիման վրա լուծելու օգտին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 15-րդ իսլամական գագաթնաժողովում՝ Գամբիա կատարած այցի ժամանակ։ 


«Մեր երկիրը հանդես է գալիս Պաղեստինի խնդրի լուծման օգտին, որը ներկայումս խորապես անհանգստացնում է ողջ իսլամական աշխարհին, ինչպես նաև մշտական ​​աջակցություն է ցուցաբերում պաղեստինյան ժողովրդի համար հակամարտության սարսափելի մարդասիրական հետևանքների վերացման համար», - ասել է Բայրամովը։

Եվ սա ասում է մեկը, ում երկիրը հայաթափել և զավթել է Արցախը՝ զրկելով ինքնորոշման պատմական ու անսակարկելի իրավունքից։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.