ՀՀ-ն հրաժարվել է միանալ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։

 

 
 

«Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։

Սակայն ՀՀ-ն չի միացել այդ հայտարարությանը։ 

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը Irakanum.am-ին ասաց. «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում»։

Հարցին՝ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղե՞լ է հայկական կողմին, ԱԺ նախագահի խոսնակն ասաց․ «Այո, առաջարկ եղել է, մենք մերժել ենք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.