Արսեն Հարությունյանը, հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը, հաղթելով թուրք Մուհամետ Կարավուշին, 4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լավագույնի կոչումը։

 

Գոտեմարտը տևեց ընդամենը 52 վայրկյան և ավարտվեց 10-0 հաշվով։

 

57 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանն ավելի վաղ մրցել էր ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի հետ և դարձյալ 10:0 հաշվով հաղթանակ տարել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.