Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին․ Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բուխարեստում անցկացված առաջնության ոսկե մեդալը նվաճելուց հետո բացառիկ մեկնաբանություն է տվել ArmSport-ին և կիսվել չեմպիոնական հույզերով:

 

«Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն: Այս տարի մի փոքր ավելի բարդ ստացվեց: Չորս գոտեմարտ անցկացրեցի, ընդ որում մեկ քառորդ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը մի փոքր ծանր տրվեցին: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին»,- ասել է Ամոյանը:

 

Հիշեցնենք՝ ԵԱ-ի եզրափակչում Ամոյանը 7-0 հաշվով վստահ առավելության է հասել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

 

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության էր հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով հաղթել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին:

 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.