Գեղարքունիքում հաշվառված արցախցի 921 դպրոցահասակ երեխաներից 894-ն արդեն հաճախում են հանրակրթական հաստատություններ

Գեղարքունիքում հաշվառված արցախցի 921 դպրոցահասակ երեխաներից 894-ն արդեն հաճախում են հանրակրթական հաստատություններ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նրանցից 795-ը հաճախում են մարզային ենթակայության, 48-ը՝ ԿԳՄՍ նախարարության, ենթակայության դպրոցներ, 16-ը՝ նախակրթարաններ, 35-ը՝ քոլեջներ եւ ուսումնարաններ։

 

Գեղարքունիքում հաշվառված նախադրոցական տարիքի 389 երեխաներից մանկապարտեզներ են հաճախում 62-ը։

 

Դպրոցահասակ երեխաներից Գավառ  համայնքի դպրոցներ են հաճախում 114, Մարտունի համայնքում՝ 165, Սեւան համայնքում՝ 354, Վարդենիս համայնքում՝ 129 եւ Ճամբարակ համայնքում՝ 97 արցախցի աշակերտներ։

Նախադպրոցական տարիքի երեխաներից 15-ը հաճախում են Գավառի, 19-ը՝ Ճամբարակի, 14-ը՝ Վարդենիսի, 8-ը՝ Սեւանի եւ 9-ը՝ Մարտունու մանկապարտեզներ։

2023 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ հանրակրթական դպրոցներում աշխատանքի են ընդունվել Արցախից բռնի տեղահանված 9 անձ, որոնցից 5-ը մանկավարժներ են, 3-ը՝ տեխնիկական աշխատողներ, 1-ը՝ հոգեբան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.