Բեռնատարը կողաշրջվել է, կցորդիչն էլ ընկել է Mercedes-ի վրա. ավտովթար՝ Արմավիրում. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

 

Կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է  Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա:

 

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.