Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։

 

«Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները:

 

Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.