14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում

Համապետական ծառատունկի ընթացքում՝ ապրիլի 27-ին,  Հայաստանի երեք մարզում տնկվել է շուրջ 14,000 ծառ:

 

Հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից։

 

Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի։ Ծառատունկի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներն իրականացվել են նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղերում։

 

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։

Ծառատունկին  մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գարնանային ծառատունկի շրջանակում «Հայանտառը» ՊՈԱԿ-ը կշարունակի ծառատնկումները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.