Բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կան բարձրագույն կրթության դիպլոմներով մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել, կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա պրոբլեմ է և՛ անհատի, և՛ հասարակության, և՛ պետության համար, պետության համար խնդիր է, որովհետև տնտեսության զարգացման ամբողջ ներուժը պատշաճ կերպով չի լինում օգտագործել, մարդկանց համար խնդիր է, որովհետև իրենց օբյեկտիվ պոտենցիալը չեն կարողանում իրականացնել»,- նշեց նա։

 

Փաշինյանն ասաց, թե խնդիր են դրել, որ Հայաստանում բարձրագույն կրթության որակն էականորեն փոխվի։

 

«Մենք պետք է Հայաստանում ունենանք պետության կողմից ֆինանսավորվող մինչև ութ բուհ ու բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք», - նշեց նա։

 

Կառավարությունը մտածում է, որ մարզերում պետք է էականորեն զարգացնել քոլեջների ցանցը, որ կրթության հասանելիության առումով պրոբլեմներ չլինեն։

 

Հիշեցնենք` Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր`Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը:

 

Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։

 

Ակադեմիական քաղաքում բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.