«Դեղի տա՞կ են, ի՞նչ են». Ոստիկանները կոտրել են լեգենեդար հրամանատար Մախնոյի կողոսկրերը

Սեպտեմբերի 21-ին ընդդիմության հերթակա հանրահավաքից հետո ոստիկանների բռնի գործողոջւթյունների արդյունքում վնասվածքներ է ստացել պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը  (Մախնո):

«Ամսի 21-ի երեկոյան կառավարության շենքի մոտ կանգնած էի, իմ զինակից ընկերներից մեկին տեսա, որը հաշմանդամություն ունի և սայլանկին է գամված: Այդ պահին ոստիկանները մարդկանց էին բերման ենթարկում, կպան սայլակին, ընկերս ընկավ գետնին, հետո ինձ հրեցին, ընկա գետնին: Ես էլ պտտվեցի ասեցի էս ի՞նչ եք անում,  թո՞ւրք եր դուք, այդ պահին միանգամից հարձակվեցին վրաս ու սկսեցին խփել: Հետո տարան կառավարության շենքի հետևը, ձեռնաշղթաներ հագցրեցին ու սկսեցին հարավծել՝ ես գետնին ընկած: Ոստիկաններից մեկն էլ ջուր էր բերել լցնում գլխիս, ասում էր խնդրում եմ ձայն մի հանի, թե չէ էլի կխփեն:

 
 

Ծեծից հետո ինձ տարան Մաշտոցի ոստիկանության բաժանմունք, հետո Զեյթունի, հետո վատ եմ զգացել, շտապօրգնություն են կանչել, տարել են Միքայելյան հիվանդանոց, ստուգումներ են արել, ասել ոչինչ չկա, սալջարդեր են, գնացել եմ տուն: Տանը ինքնազգացողությունս վատացավ, գնացել եմ Նաիրի ԲԿ, նորից ռենտգեն արեցին, ասացին պարզ երևում է, որ կողոսկրի ջարդվածք է՝ տեղաշարժով, գլխի հեմատոմա»,-ասաց նա:

Գնդապետը մեզ հետ զրույցում նշեց, որ Մքայլեյան հիվանդանոցի սխալ ախտորոշման մեջ չի բացառում նաև դիտավորությունը, քանի որ դա համալսարանական հիվանդանոց է, գրել են այն, ինչ ոստիկանները ասել են:

«Բողոք ներկայացվել է, հիվանդանոցին տեղյակ են պահել, գործ կա հարուցված,  ես ճանաչվել եմ որպես տուժող: Ես անցած տարի էլ եմ նման միջադեպի մեջ ընկել, էլի ոստիկանները հարվածել էին, վնասվածքներ էի ստացել, բայց գործը կարճվեց, ասացին հանցակազմ չկա, վերջում պարզվեց ես էի մեղավոր: Հիմա էլ կարողա պարզվի ես եմ մեղավոր, ես եմ իրանց հարվածել, ոչ թե իրենք ինձ»:

Մուրադյանի համոզմամբ՝ կատարվածը իրեն չի ընկճել, հակառակը իր շրջապատի մարդիկ ավելի հաստատակամ են տրամադրված, որ այս իշխանությունը պետք է հեռացվի, իսկ ոստիկանների պահվածքի մասով Մուրադյանը, մասնավորապես, ասաց.

«Ես չեմ հասկանում, թե էս ինչ բռնություն է ոստիկանների կողմից, դեղի տակ են, ինչ են: Գալիս, մոտենում են, շայկալների պես աչքի ընկնող մեկին տանում են»:

Մուրադյանը հրաժարվում է հիավնադոնցում պառկելուց, գերադասել է տանը բուժում ստանալ:

«Կոտրվածքն անշարժացրել են, բժիշկներն ասում են՝ պետք է հանգիստ պահեմ, այս պայմաներում ի՞նչ հանգիստ պահել, սիրտս արդեն տրաքում է»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.