Ըմբշամարտի ֆեդերացիան վերջնական որոշում դեռ չունի․ եթե չգնանք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցել համաշխարհային մրցաշարին. Արայիկ Բաղդադյան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չունի Բաքվում կայանալիք Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի մասնակցության վերաբերյալ:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ընդգծեց, որ Բաքվի վարկանիշային մրցաշարին չմասնակցելու դեպքում թիմերն իրավունք չեն ստանա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այսպես ասած՝ եթե մի մրցաշարի մասնակցությունից հրաժարվում ես, ավտոմատ դուրս ես մնում մյուս մրցաշարեր մասնակիցների ցանկից:

 

«Մասնակցության վերջնական որոշումը ֆեդերացիան չէ, որ պետք է կայացնի: Եթե չմասնակցենք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Օրինակ՝ աշխարհի առաջնության մասնակից ըմբիշների թվից ավելի մեծ թվով չենք կարող մասնակցել Բաքվի մրցաշարին, իսկ աշխարհի առաջնությանը չենք կարող մասնակցել ավելի շատ մարզիկներով, քան եղել ենք եվրոպական ստուգատեսում»,-ասաց նա:

 

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` մասնակցության վերջնական որոշումը կկայացվի ֆեդերացիայի, ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի քննարկումներից հետո:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.