Օգոստոսից որոշ ուսուցիչներ չեն կարողանա դպրոցում դասավանդել․ Ժաննա Անդրեասյան

Կրթության համակարգում ունենք 1300-ից ավելի ուսուցիչ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, բայց շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այս տարվա օգոստոսից սկսած էլ չեն աշխատի մեր դպրոցներում։

 

Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

Նա   նաև հավելեց, որ այդ ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցել կամավոր ատեստացիայի, եթե նրանք կարողանան 60 % հավաքել, ապա հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը։

 

Նախարարի խոսքով՝ ոլորտում մեծապես խնդիր է ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը, հենց այս նպատակով  էլ հանրակրթության մասին օրենքում ևս մի քանի փոփոխություն են անելու։

«Դրանցից մեկը գործուղման հնարավորությունների ընդլայնումն է։ Մենք առաջարկում են բացի սահմանամերձ համայնքներ ուսուցիչներ գործուղելուց, ուսուցիչներին նաև հնարավորություն տալ՝ գործուղվել ու աշխատել մարզերում»,- նշեց Անդրեսյանը։

Բացի այդ, ըստ նախարարի, մանկավարժական կրթություն ստացող վերջին կուրսի ուսանողներին էլ հնարավորություն կտրվի աշխատելու գյուղական դպրոցներում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.