Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ, հայտնում է «Անադոլուն»։

 

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։

 

«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը. Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը»,-ասել է Չավուշօղլուն:

 

Նա նաև հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որն ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.