Ծնողներիս օգնությամբ հասել ենք այս կետին. Հռիփսիմե Ելինյանը

Look & Face հաղորդման շրջանակներում Ամալյա Հովհաննիսյանն այս անգամ զրուցել է դերասան, երգիչ Գրիգոր Դանիելյանի կնոջ`Հռիփսիմե Ելինյանի հետ, ով ևս երգչուհի է: Հռիփսիմեն և Գրիգորը հաճախ է միասին ներկայացել դուետներով:Այս անգամ Հռիփսիմեն անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը, և նկատել, որ երգչուհին խոսել է իրենց կյանքի դժվար փուլի և այդ ամենից դուրս գալու հարցում իր ծնողների դերի մասին:


Հռիփսիմեն նախ նշեց, որ Գրիգորն իրեն թագուհու պես է վերաբերվում և այդպես էլ սովորեցրել է իր որդիներին, որ մաման իրենց թագուհին է: Հռիփսիմեն նշեց, որ Գրիգորը նկատել է սա և սովորել Հռիփսիմեի հայրիկից, թե ինչպես պետք է վերաբերվել կնոջը:

«Ես եմ ստեղծել այդպիսի միջավայր, որ ինձ որպես թագուհի վերաբերվեն, Գրիգորն էլ երևի ավելի շատ` տեսնելով հայրիկիս, թե ոնցա վերաբերվել իմ մամայիս…»:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.