Ռուսաստանում Coca-Cola-ն նախատեսվում է փոխարինել բելառուսական Bela-Cola գազավորված ըմպելիքով

Ռուսաստանում Coca-Cola-ի արտադրանքը նախատեսվում է փոխարինել բելառուսական Bela-Cola գազավորված ըմպելիքով։ Ռուսական շուկայի մի մասը զբաղեցնելու պատրաստակամության մասին հայտարարվել է բելառուսական СТВ հեռուստաալիքի եթերում։

Արդեն ստորագրվել է հուշագիր նորարարությունների ոլորտում գործարար կապերի ընդլայնման վերաբերյալ։

«Համաձայնություն է ձեռք բերվել միութենական պետությունների խոշոր բիզնեսի ներկայացուցիչների միջև»,- ասվում է հեռուստատեսային ռեպորտաժում:

Հստակեցվում է, որ ըմպելիքի արտադրության տեխնոլոգիան պահպանվել է, և բելառուսական համարժեքը չպետք է զիջի օրիգինալին։

Coca-Cola Hellenic Bottling Company-ն (Coca-Cola HBC) հունիսին հայտարարել է Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու իր որոշման մասին: «Coca-Cola» ապրանքանիշով խմիչքների վաճառքը նույնպես դադարեցվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.