Սա արդարության հաղթնակն էր, կապանցիները ճնշումներից չընկրկեցին․ Գևորգ Փարսյան

Մեր կապանցիներն արժանապատիվ, գիտակից ժողովուրդ են, սա արդարության հաղթանակն էր։ Այս մասին ընտրություններից հետո հայտարարեց «Շանթ» դաշինքի քաղաքապետի թեկնածու գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Դուք տեսաք, թե ինչ անարդարություն էր տիրում մեր նկատմամբ, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք Հայաստանի ներսում թշնամիներ չունենք, մեր թշնամիները գտնվում են սահմանից այն կողմ։ Շատ եմ կարևորում վստահ, ջախջախիչ հաղթանակը․ մենք մեր թշնամիներին ապացուցեցինք, որ Կապանում կա համախմբվածություն և միասնություն, մեր թշնամիներին ցույց տվեցինք, որ մեզ հետ պետք չէ խաղալ, չի կարելի ոտնձգել մեր նկատմամբ»,-ասաց նա։

Նա շեշտեց, որ կապանցիները չընկրկեցին, չտրվեցին ճնշումներին, և այս հաղթանակը վերականգնեց արդարությունը, ինչը պարտավորեցնում է լծվել անվտանգային խնդիրների լուծմանը և շենացնել Կապանը։

Նա նաև ընդգծեց, որ տարիների ընթացքում չեն չարաշահի ժողովրդի վստահությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.