Այն, ինչ եղել է Մանչեսթերում, մնացել է Մանչեսթերում․ Մխիթարյանը՝ Մոուրինյուի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեացիների նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Հայ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցել Corriere dello Sport-ը։

– Մոուրինյուի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեիք ՄՅՈՒ-ում։ Պարզաբանե՞լ եք ամեն ինչ։

-Այն, ինչ եղել է Մանչեսթերում, մնացել է Մանչեսթերում։ Մենք հասուն մարդկանց պես խոսել ենք։ Ուզում ենք նույն ուղղությամբ շարժվել՝ ինչ-որ բան հաղթել «Ռոմայի» համար։ Դա միակ բանն է, որ նշանակություն ունի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.