Անկարան և Վաշինգտոնը քննարկել են առևտրային կապերի ընդլայնումը

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ է վարել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թեյի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թեյի հետ` մտքեր փոխանակելով գլոբալ և երկկողմ հարցերի շուրջ»,-տեղեկացրել է Փեքջանը իր թվիթերյան էջում:

Նրա խոսքերով` կողմերը գնահատել են Թուրքիայի և ԱՄՆ-ի առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակը:

Գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հաստատուն կամք է արտահայտվել երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու ուղղությամբ:

«Մենք քննարկել ենք նոր քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն` մեր երկրների միջև առևտրի հետագա դյուրացման և երկկողմ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ»,-գրել է թուրք նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.