«Էրդողանը Եվրոպայի ցուցաբերած համբերատարությունն ընկալում է որպես թուլության նշան և շարունակում իր սադրանքները»․ The Jerusalem Post

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանքներ է հրահրում ԵՄ որոշ երկրների դեմ, մինչդեռ դաշինքը հապաղում է Անկարայի սադրիչ գործողությունների դեմ քայլեր ձեռնարկել, գրել է  The Jerusalem Post թերթի վերլուծաբան, քաղաքագետ Սալեմ Ալ-Քեթբին:

Ի վերջո, Եվրոպայում Էրդողանի թշնամական գործողությունների կապակցությամբ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ-ի ծրագրերը կարող են լինել ինչպես չափազանց ուշացած, այնպես էլ անարդյունավետ, գրում է վերլուծաբանը:

Վերլուծաբանի կարծիքով՝ դաշինքը պատժամիջոցների հարցում հապաղում է փախստականների հետ կապված հարցերի և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության պատճառով, սակայն Եվրոպան պետք է հստակ ցույց տա, որ չի աջակցում Էրդողանի ռեժիմի վարած քաղաքականությանը։

«Էրդողանը Եվրոպայի համբերատարությունը չի ընդունում գիտակից քաղաքական տեսլականով։ Նա դրանում տեսնում է թուլության նշան և շարունակում է իր սադրանքները», - կարծում է Ալ-Քեթբին։

Փորձագետը նաև նշել է, որ լիրայի փոխարժեքի անկումը, ամենայն հավանականությամբ, դրդելու է Էրդողանին ավելացնել ռազմական արկածախնդրությունները։

Նշենք, որ ԵՄ ղեկավարները ծրագրում են դեկտեմբերի 10-11-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկել դաշինքի առջև ծառացած խնդիրները, ներառյալ՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի հրահրած լարվածությունը և այդ երկրի դեմ պատժամիջոցների սահմանումը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.