Բրուքլինում դեռահասների երեկույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ և 6 տուժած

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց դեռահաս հրազենային վնասվածք է ստացել, ևս մեկը մահացել է։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան դեռահասներից մեկի 16-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաղորդել են յոթ տուժածի մասին։

Նյու Յորքի ոստիկանության ղեկավարի օգնական Ջուդիտ Հարիսոնի խոսքով՝ տուժածները 14-20 տարեկան են, նրանց բոլորին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ։ Ավելի ուշ տուժածներից մեկը՝ 20-ամյա մի աղջիկ, մահացել է։

Հաղորդվում է, որ կրակ բացած անձինք կարող էին մի քանիսը լինել։ Կասկածյալների ձերբակալման մասին ոչինչ չի հաղորդվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.