Google-ն աշխատում է Pixel-ի նոր ֆլագմանի վրա

Google Pixel սմարթֆոնների ոչ մի սերունդ չի կարող պարծենալ փոքր կամ մեծ խնդիրների բացակայությամբ, սակայն ամերիկյան ՏՏ հսկան սկսել է նոր առաջատար սարքի ստեղծումը, հայտնում է IXBT-ը:

Ինչպես գրում են առցանց հրատարակությունները, 2021 թվականի մարտին Google-ը կթողարկի առաջատար սմարթֆոն՝ բարձրակարգ հնարավորություններով: Միեւնույն ժամանակ, պետք է հստակեցնել, որ այս տեղեկատվությունը չստուգված է, ուստի դրան բացարձակապես վստահելը վաղ է: Այս մասին Twitter-ում գրել է XDA Developers-ի խմբագիր Մաքս Վայնբախը:

Ըստ աղբյուրների՝ սմարթֆոնը կհագեցնեն բավականին թանկարժեք Snapdragon 875 միաբյուրեղ համակարգով: Ի դեպ, հենց պլատֆորմի բարձր գնի պատճառով է, որ LG-ն հրաժարվել է դրա հիման վրա առաջատար սարքերի թողարկումից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.