YouTube-ը առանց որևէ պաշտոնական հայտարարության վերականգնել է ռուսական մի քանի ալիքներ

YouTube-ն ապաարգելափակել է «Սովետական հեռուստատեսություն. Գոստելերադիոֆոնդ», «Սովետական ​​ֆիլմեր և ներկայացումներ», «Սովետական ​​հումոր» և «Խորհրդային ռադիո. Գոստելերադիոֆոնդ» ալիքները: Դա տեղի է ունեցել նախորդ գիշեր, հայտնում են հիմնադրամի սոցիալական ցանցերը։

Միևնույն ժամանակ, վիդեոհոսթինգը որևէ հայտարարություն չի արել և որևէ կերպ չի բացատրել իր որոշումը։ Ալիքների մուտքը, նույնպես առանց բացատրության, արգելափակվել էր մարտի 13-ին։

Ընդհանուր առմամբ, YouTube-ը արգելափակել է մոտ 50 ռուսական ռեսուրս, ներառյալ հիմնական լրատվամիջոցները:

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.