4 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը

Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի մայիսի 29-ին, Հայաստանի ազգային հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում ընկերական խաղ անցկացրեց Գվատեմալայի հետ ու 7-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ:

Սա մեր ընտրանու պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն էր:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, իրենց ակտիվում գոլեր գրանցեցին նաև Էդգար Մանուչարյանը, Գեղամ Կադիմյանը՝ խփելով իր առաջին գոլն ազգային ընտրանու կազմում, Արթուր Սարկիսովն ու Զավեն Բադոյանը:

Ի դեպ, Գվատեմալայի ֆուտբոլիստներն առաջինն էին առաջ անցել հաշվի մեջ՝ արդեն 7-րդ րոպեին գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

Մեր ընտրանին դաշտ էր դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ.

1․Արսեն Բեգլարյան, 3.Վարազդատ Հարոյան, 5․Գաել Անդոնյան, 19.Հովհաննես Համբարձումյան, 20.Լևոն Հայրապետյան, 8․Մարկոս Պիզելի, 9.Գոռ Մալաքյան, 10.Տիգրան Բարսեղյան, 18․Հենրիխ Մխիթարյան, 22․Էդգար Մանուչարյան 24.Գեղամ Կադիմյան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.