Կարլսենի մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները:

Վերջին տուրից հետո կիսաեզրափակչում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Հիկարու Նակամուրա, Մագնուս Կարլսեն-Դին Լիժեն զույգերը: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 1-ին, իսկ երկրորդը` մայիսի 2-ին: Եզրափակիչը կկայանան մայիսի 3-ին:
 
Հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: Առցանց մրցաշարին Կարլսենի հետ մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.