Գեղասահքի ԱԱ-ն 2020 թվականին չի կայանա

Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020 թվականին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել:

Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե այն պետք կայանար մարտին կանադական Մոնրեալ քաղաքում, սակայն հետաձգվեց և այժմ ֆեդերացիայի կայացրած որոշման համաձայն այն առհասարակ չի կայանա:
 
Ավելի վաղ քննարկվում էր աշխարհի առաջնությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու տարբերակը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.