Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Սիրիայի իշխանությունների էությունը ցույց տվող ցայտուն օրինակ է անվանել։

Թուրք պաշտոնյան ասել է, որ այս որոշումը ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը, քանի որ, ըստ Աքսոյի, Սիրիայի իշխանությունները սեփական ժողովրդին տարիներ շարունակ ամեն տեսակ կոտորածների են ենթարկել, միլիոնավոր մարդկանց տեղահանել են ու քիմիական զենք կիառել:

«Դեռ շարունակվում է մարդկային դրաման, որի պատճառ է դարձել ռեժիմը (Սիրիայի իշխանությունները), մեր սահմանին տեղի է ունենում պատմության ամենադաժան աղետներից մեկը»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ չմոռանալով շեշտել Թուրքիայի պաշտոնական թեզերը առ այն, որ «Սիրիայի ռեժիմը կորցրել է միջազգային լեգիտիմությունը»:

 
 
 
Աղբյուր`    Ermenihaber.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.