ԵԼ․ Ռոման հաղթեց խոշոր հաշվով․ Մխիթարյանը երկար դադարից հետո վերադարձավ խաղադաշտ

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Իստամբուլ Բաշակշեհիրին»։

Հյուրերը առանց խնդիրների վստահ հաղթանակ տարան 3-0 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Ժորդան Վերետուն, Ջասթին Կլյուվերտը և Էդին Ջեկոն, փոխանցում է armsport-ը:
 
Հայ երկրպագուների համար հանդիպման գլխավոր իրադարձությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձն էր։ Միկին 72-րդ րոպեին փոխարինեց Ջեկոյին ու խաղադաշտ վերադարձավ մոտ երկու ամսվա դադարից հետո։
 
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակում է 8 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև «Բորուսիա» Մյունխենգլադբախը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.