Նոտր Դամը վերականգնել Է գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից հետո

Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել Է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամն, ինչպես եւ Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց եւ մինչեւ գիշերվա ժամը մեկը:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի Է ունեցել ապրիլի 15-ին: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Փարիզի դատախազությունը բացառում Է բռնկման քրեական վարկածը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է հինգ տարում Նոտր Դամը վերականգնելու՝ հավակնոտ ծրագրի մասին, թեեւ շատ փորձագետներ ասում են, թե վերակառուման համար 10 – 15 տարի կպահանջվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.