Այսօր կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը

Այսօր կվերսկսվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը: Դատական նիստը կմեկնարկի ժամը 13-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, նաև՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:

Նախկին նախագահը կալանքի տակ է այս տարվա հունիսի 25-ից և չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.