Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված երկու կողմի համար:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև «խնդրահարույց հարցեր են կուտակվել»։ Ռուսաստանի իշխանությունները ակնկալում են, որ առաջիկա բանակցությունները հնարավորություն կտան պարզաբանել հարցերը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.