Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին

Պռոիշխանական քարոզչությամբ զբաղվող ոմն Արսեն Սարգսյան, որը ներկայանում է որպես «Արատտա-Վան» ՀԿ նախագահ, ֆեյսբուքյան գրառմամբ սպառնում է բռնի տեղահանված արցախցիներին՝ նշելով, որ նրանք, որոնք կմիանան Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը, կզրկվեն իրենց աջակցությունից։ Ֆեյսբուքյան գրառման սքրինշոթը տարածել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ եթե սույն անձը նեղացնի արցախցիներին, ապա իր տեղը գիտեն։

Նա, մասնավորապես, գրել է․ «Շարժման հոգևոր առաջնորդությունը հաշվի առնելով՝ ինձ համարում եմ կամավորապես կաշկանդված ձևակերպումներիս խստության հարցում։ Ուստի կփորձեմ լինել հնարավորինս զսպված։

 
 

Նախ, համարում եմ, որ սույն անձին հարկ է բնութագրել որպես՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով լեզվաբան փորձագետի հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանալից քննարկման ենթարկված արտահայտությամբ՝ համապատասխան «տղա»։

Երկրորդ, սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.