Յունիոր Սևանը՝ Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացավ 31-րդ տուրը:

Այս տուրում առաջատար «Յունիոր Սևանը» Ձորաղբյուրի մարզահամալիրում մրցեց «Գանձասար-Կապան-2»-ի հետ: Առաջնության նորեկը կարողացավ հաղթել 5-0 հաշվով:

Այս հաղթանակի շնորհիվ «Յունիոր Սևանը» վաստակեց 77 միավոր ու հռչակվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն:

Երկրորդ տեղում գտնվող «Երևանն» ունի 65 միավոր:

Հավելենք, որ չնայած չեմպիոնությանը, «Յունիոր Սևանը» չի մասնակցելու Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանին: ԲԽ-ի 2019/20 մրցաշրջանին Առաջին խմբի թիմերից կմասնակցի միայն «Երևանը»:

Այս մասին փոխանցում է Armsport.am-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.