Իսպանիայում պայմանավորված խաղեր կազմակերպելու սկանդալ է

Իսպանիայում երկրի ոստիկանությունը  է սկսել հետաքննություն Սեգունդայի այս մրցաշրջանի 41-րդ տուրի «Ուեսկա»-«Խիմնաստիկ» հանդիպման վերաբերյալ:

Ըստ Marca-ի՝ հանդիպումից առաջ «Ուեսկան» արդեն ապահովել էր իր տեղը Պրիմերայում, իսկ «Խիմնաստիկը» պայքարում էր Սեգունդան չլքելու համար: Չնայած երկու ակումբների միջև առկա 29 միավորի տարբերությանը, մի շարք խաղադրույքներ են կատարվել հետնապահի օգտին, այդ թվում Ուկրաինայում և Ասիայում:

Հետաքննող մարմինների կողմից սա կասկածներ է առաջացրել: Բացի այդ՝ ոստիկանությունը սկսել է հետաքննել այլ հանդիպումներ ևս: Այս պահին ձերբակալվել են մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում են «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Բրավոն, «Վալյադոլիդի» կիսապաշտպան Բորխա Ֆերնանդեսը, «Դեպորտիվոյի» պաշտպան Ինիգո Լոպեսը: Ձերբակալվածների թվում է նաև «Ուեսկայի» նախագահը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.