Մակրոնի կուսակցությունը Ֆրանսիայում առաջատարն Է ԵԽ-ի ընտրություններից առաջ

«Հանրապետություն, հառա՜ջ» կառավարող կուսակցությունը վայելում Է ֆրանսիացիների ամենամեծ պաշտպանությունը Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ մայիսին կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում: Այդ մասին են վկայում Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցման արդյունքները, որն այդ թերթի, RTL ռադիոկայանի եւ LSi հեռուստաալիքի համար կատարել են Harris Interactive եւ Epoka ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Հարցման համաձայն՝ Մակրոնի կուսակցության նկատմամբ իր համակրանքի մասին հայտարարել Է հարցվածների 23,5 տոկոսը: Ֆրանսիայի ընտրազանգվածի համար երկրորդ տեղում Է Մարին Լը Պենի «Ազգային միավորումը»՝ պաշտպանության 21 տոկոսով: Ներկայիս տվյալները համանման են այն տվյալներին, որոնք այս նույն ծառայությունները մեկ ամիս առաջ ստացել Էին նույնպիսի հարցման ընթացքում: 

Ցուցանիշը, սակայն, փոխվել Է «Հանրապետականներ» կուսակցության աջ կենտրոնամետների համար՝ մեկ տոկոսային կետով՝ 14,5 տոկոս: 

Միեւնույն ժամանակ հարցումը ցույց Է տվել, որ Եվրախորհրդարանի ընտրությունների նկատմամբ ֆրանսիացիների հետաքրքրությունն սկսում Է աճել. ընդհանուր առմամբ այն կազմել Է 61 տոկոս՝ մեկ շաբաթ առաջվա 57 տոկոսի դիմաց: 

Հարցումը կատարվել Է ապրիլի 27 – 28-ը Համացանցի միջոցով՝ ընտրական ցուցակներում գրանցված հազար 52 մարդու ներկայացուցչական ընտրանքի հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.