Վիտալի Կլիչկո․ Եղբայրս իմ սխալի պատճառով պարտվեց Ջոշուային

Աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի՝ բրիտանացի Էնտոնի Ջոոշուայից կրած պարտության համար։

«Ջոշուան շատ բռնցքամարտիկների հետ էր հանդիպել, բայց լուրջ հաջողություններ չեն գրանցել։ Արդյունքում նա նոկդաունի ուղարկեց միայն Վլադիմիրին։ Դա այն դեպքում, երբ Վլադիմիրին կես քայլ էր բաժանում հաղթանակից։ Ես նրան խորհուրդ էի տալիս, որ չշտապի, ասում էի, որ Էնտոնիին նոկաուտի ենթարկելու պահը կգա։ Սակայն ես չէի սպասում, որ Ջոշուան մենամարտի երկրորդ հատվածում այդքան լավ մարզավիճակում կլինի։ Դրա համար էլ կարծում եմ, որ Վլադիմիրի պարտությունն իմ սխալն է։ Ես եմ նրան սխալ խորհուրդ տվել»,- ասել է Վիտալի Կլիչկոն։

Հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Վլադիմիր Կլիչկոն կարող է վերսկսել կարիերան։ DAZN-ը ուկրաինացի բռնցքամարտիկին 4 մենամարտի համար 80 միլիոն դոլար է առաջարկել։

Վլադիմիր Կլիչկոն վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2017 թվականի ապրիլին և պարտվել է բրիտանացի Էնտոնի Ջոշուային:

Այդ մենամարտից հետո Կլիչկոն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Այս մասին գրում է  Armsport.am-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.