Ալժիրում ձերբակալվել է 5 միլիարդատեր, այդ թվում՝ երկրի ամենահարուստ մարդը

Ալժիրում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շրջանակում ձերբակալվել է հինգ միլիարդատեր:

Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատերերից ոմանք եղել են զանգվածային ցույցերի արդյունքում հրաժարական տված ու այժմ անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի մերձավորներից:

Հայտնի է, որ ձերբակալված մեծահարուստների մեջ է նաև Ալժիրի ամենահարուստ գործարար Իսադ Ռեբրաբը: Մյուս չորսը ներկայացնում են Կունինեֆ ընտանիքն ու եղբայրներ են: Ալժիրը 20 տարի ղեկավարծ Բուտեֆլիկան շատ մոտ է եղել այս ընտանիքի հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.