Ադրբեջանի հրթիռահրետանային ստորաբաժանումները զորավարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկրի զինված ուժերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ղարաբաղյան ճակատի պայմանական հակառակորդի պաշտպանական դիրքերին:

Վարժանքները, որի օրն ու վայրը չի հստակեցվում, անց են կացվել պաշտպանության նախարարի՝ 2019 թվականի մարտական պատրաստվածության պլանի շրջանակներում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.