Վիրահատությունից հետո առաջին անգամ Մարեյը մարզվել է կորտում

 

Աշխարհի նախկին առաջին ռակետ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Էնդի Մարեյը կոնքազդրային հոդի վիրահատությունից հետո առաջին անգամ մարզվել է կորտում։

Մարեյը մարզվել է Օկշոտի սպորտային ակումբում։

Նախորդ մրցաշրջանի մեծ մասը Մարեյը բաց թողեց կոնքազդրային հոդի առաջին վիրահատության պատճառով։ Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկից առաջ բրիտանացին հայտարարեց, որ սա, հավանաբար իր վերջին մրցաշարն է, սակայն առաջին տուրում կրած պարտությունից հետո որոշեց էնդրոպրոթեզավորման ենթարկվել և չբացառեց կորտ վերադարձը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.