Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում https://www.tert.am/files/0-%D5%80%D5%80%D4%BF/1/22/AR12.jpg?1544604684241 alt="" width="600" height="392" /> Երևան քաղաքում https://www.tert.am/files/0-%D5%80%D5%80%D4%BF/1/22/ARM12.jpg?1544604694249 alt="" width="600" height="168" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.