«Հրապարակ». Լարսում կուտակումները ՌԴ իշխանությունների պատասխանն է ՀՀ վարչապետի 1-ին պաշտոնական այցին Եվրոպա

«Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ստեփանծմինդա-Լարս անցակետում կուտակումներ են՝ մեծ թվով հայկական մեքենաներ են կանգնած՝ բեռնված գյուղմթերքով: Որոշ մեքենաներ մոտ 7 օր է՝ սպասում են իրենց հերթին: Պաշտոնապես կուտակումները բացատրեցին անցակետի փոքր թողունակությամբ և զբոսաշրջիկների մեծ ծավալով, սակայն, որոշ աղբյուրների փոխանցմամբ, ռուսական իշխանությունները սրանով նաև որոշակի «վերաբերմունք» են դրսևորում այն փաստի հետ կապված, որ ՀՀ վարչապետն իր առաջին պաշտոնական այցը կատարում է դեպի Եվրոպա, հուլիսի 11- 12-ին մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.