Գյուղատնտեսության նախարարությունն`անգործության մատնված

Չնայած գյուղատնտեսական տարին արդեն սկսվել է, սակայն ոլորտի խնդիրները կրկին մնացել են նույնը. Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ միայն տարեցտարի անհնարին ու ոչ եկամտաբեր է դառնում, այլև  հեռու չեն այն ժամանակներն, երբ Հայաստանը կդառնա գյուղատնտեսական մթերքի 100%-անոց ներկրող այն պարագայում, երբ ողջ աշխարհին է հայտնի մեր գյուղատնտեսական մթերքի էկոլոգիական որակն ու քաղցրահամությունը: Մասնավորապես` մի շարք մասնագետներ վստահեցնում են, որ Հայատանում գյուղատնտեսության աղետալի վիճակը ոչ այնքան օբյեկտիվ պատճառների բնական հետևանք է, որքան` պետության, մասնավորապս` գյուղատնտեսության նախարարության կողմից սխալ քաղաքականության, երբ փոխարենն առաջադեմ տեխնոլոգիաներ ներդնելու ու ասենք պայքարելու նույն լոլիկի ցեցի դեմ, գործնականում ոչինչ չի արվում` կեղծ պատճառաբանությունների քողի տակ: Արդյունքում` Հայաստանը, որ խորհրդային շրջանում հայտնի էր որպես գյուղատնտեսական ապրանքների խոշոր արտահանող, այժմ դարձել է ներկրող: Խնդիրներն, իհարկե, այսքանով չեն ավարտվում ու ասենք փոխարենը թանկարժեք կուլտուրաներ մշակելու ու դրանք Հայաստանում աճեցնելու, արտահանելու, գարի են ցանում, որի իմաստն ուղղակի անհասկանալի է: Այո՛, միգուցե ինչ-որ տեղ պատճառաբանված կարող է հնչել հացահատիկներ ցանելը` հողը հարստացնելու  առումով, բայց անկասկած է, որ գյուղատնտեսության հիմնական ուղղությունները պետք է լինեն այն մշակաբույսերը, որոնք եկամուտ կբերեն, ներքին պահանջարկը կբավարարեն ու արտահանման ենթակա կլինեն: Այնինչ ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես դառնում: Միանգամայն առանձին թեմա է  գյուղմթերքի մթերման հարցը, որի խնդիրների պատճառով այսօր Հայաստանը կանգնած է գյուղատնտեսությունը կորցնելու եզրին: Իրավիճակը հատկապես օրհասական է խաղողագործության ոլորտում, ու շատ գյուղացիներ, հաշվի առնելով ամեն տարի խաղողի մթերման հարցում ծագող անլուծելի խնդիրները, որոշել են քանդել սեփական այգիներն ու դադարել զբաղվել խաղողագոծությամբ: Մթերման խնդիրը մի խնդիր է, որը, ցավոք, ժամանակի հետ ոչ թե լուծվում, այլ միայն սրանում է: Իսկ այս ամենի ֆոնին, այս տխուր պատկերի ֆոնին գյուղատնտեսության նախարարաությունում շարունակում են սխալ թիրախներ ընտրել իրենց համար ու փոխարենն աշխարհից օրինակ վերցնելու ու համաշխարհային գյուղատնտեսական փորձն այստեղ կիրառելու, զբաղված են չիգիտես թե ինչով: Իգնատի Առաքելյանն, ակնհայտ է, չի տիրապետում սեփական ոլորտին:  
Մեկնաբանություններ