Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։