Մենք հրաժարվում ենք մասնակցել ԵՄ դրոշի ներքո իրականացվող բացահայտ գnղությանը․ Օրբան

Հունգարիան չի աջակցի որևէ երկրի սառեցված ակտիվների պահուստների առգրավմանը՝ ցանկացած հանգամանքներում, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ նշելով, որ հրաժարվում է մասնակցել ԵՄ դրոշի ներքո իրականացվող բացահայտ գողությանը։

Նա զգուշացրել է ԵՄ անդամներին, որ Պուտինն անձամբ խոստացել է դաժան հետևանքներ ակտիվների առգրավման դեպքում։