Հավատալ, որ Ռուսաստանը կարող է պարտվել Ուկրաինայի դեմ պшտերազմում, ճակատագրական սխալ է․ Ֆիցո

Հավատալ, որ Ռուսաստանը կարող է պարտվել Ուկրաինայի դեմ պատերազմում, ճակատագրական սխալ է, հայտարարել է Ռոբերտ Ֆիցոն։

«Ռուսները կհեռանա՞ն Դոնբասից։ Երբեք։ Հակառակը։ Միակ հարցն այն է, թե երբ մնացած տարածքները կանցնեն նրանց վերահսկողության տակ։ Լուգա՞նսկ։ Դա բացառվում է։ Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ է։ Ղրի՞մ։ Որոշված ​​է։ Եվ, իհարկե, խոսքը այլ տարածքներում առաջխաղացման մասին է», — հայտարարել է Սլովակիայի վարչապետը։