Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

screenshot-2025-05-21-195326_1-770x_

Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և ԱՄՆ-ն փորձում է կանխել այն։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Մեր հիմնական նպատակն է փորձել խաղաղություն ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է նա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։