fbpx
/// Ուշագրավ զարգացումների շեմին. Արցախի մասով Մոսկվայի պլանը հայտնի է

Ուշագրավ զարգացումների շեմին. Արցախի մասով Մոսկվայի պլանը հայտնի է

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակում է գտնվել գերտերությունների, բայց հատկապես Ռուսաստանի Դաշնության ուշադրության կետրոնում:

«Независимая газета»-ն  հրապարակել է մի հոդված, որում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 12-ին Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կայանալիք հերթական նիստին: Պարզվում է՝ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում՝ ուղղված Համատեղ (միավորված) կապի զարգացմանը:

Հոդվածում, ուր տեղ է գտել նաև ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևի մեկնաբանությունը Մոսկվաի առաջ ծառացած աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ,  փորձագետի կողմից խոսվում է հետխորհրդային տարածքում առկա կոնֆլիկտների լուծման հնարավոր տարբերակների մասին: Փորձագետը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Մերձդնեստրում  կայունության պահպանման մոդելի օրինակով կարելի է խաղաղություն ու կայունություն հաստատել նաև արցախյան հակամարտության գոտում: «Այստեղ  կարող են պետք գալ ռուս խաղաղապահներ և կապույտ սաղավարտներ ԱՊՀ այլ պետություններից»,-հայտարարել է ռազմական փորձագետը:

Հոդվածում նաև խոսվում է այն մասին, որ հայ-ադրբեջանական հաշտեցման գործում հիմնահենքային նշանակություն կարող են ունենալ ՌԴ Պաշտպանության նախարարությունն ու ՀԱՊԿ-ը, շեշտվում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցման հնարավորությունը:

Ինչպես արդարացիորեն արձանագրում են մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, վերջերս Դուշավբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը բավական դրականորեն է ազդել արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսի վրա. ազերիները կարծես հրաժարվել են գերագրեսիվ վարքագծից ու, ըստ էության, գտնվում են սպասողական վիճակում: Կարևորագույն հարցն այս պարագայում, թերևս, մեկը կարող է լինել՝ ի՞նչն է, այնուամենայնիվ, ստիպել Ալիևին սպասել կամ ինչի՞ն է, առհասարակ, սպասում Բաքուն, մի՞թե, այնուամենայնիվ, Մոսկվայում գտել են արցախյան հակամարտության կարգավորման կամ առնվազը դրա երկարաժամկետ սառեցման բանալին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France 24 ալիքին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը, և դեկտեմբերի 9-ին կամ 10-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ շուտափույթ արտահերթ ընտրությունների հարցը լուծված պետք է համարել, ու այժմ մնում է միայն դրան առնչվող  տեխնիկական դետալների ճշգրտման խնդիրը: Արձանագրենք նաև, որ հարցի արագ լուծման գործում ամենաէական ներդումն ունեցավ հենց ՀՀԿ-ն, որը, փաստորեն, հրաժարվեց դիմադրել ու նախընտրեց լռելյայն հեռանալու տարբերակը:

Իհարկե, ԱԺ արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացումը նախևառաջ կարևորվում է Հայաստանի ներքին կայունության ապահովման տեսնակյունից, սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի առաջ ծառացած խնդիրենրն այսօր չեն սահմանափակվում ասենք դրսից ներդրումներ բերելուն առնչվող հարցերով. Հայաստանի ամենագլխավոր գերխնդիրը գտնվում է  արտաքին ճակատում:

Կարելի՞ է, արդյոք, պնդել, որ Փաշինյանի հապճեպությունը պայմանաորված է հատկապես արցախյան խնդրում ակնկալվելիք կոնկրետ  զարգացուների գործոնով, թե՞, այնուամենայնիվ, խնդիրն ընդամենը հեղափոխության «երկաթը տաք-տաք  ծեծելու» մեջ է կայանում: Արդյոք եկրում հեղափոխության սահմանադրականացման պրոցեսն արագացնելը պայմանավորված չէ՞ առաջին հերթին ճակատագրական այն իրադարձություններով, որոնք, ըստ էության, տեղի են ունենալու 2019-ի ընթացքում Արցախի շուրջ. Կրեմլն, ըստ էության, որոշել է սեփական խաղաղապահների՝ ազատագրված տարածքներում տեղակայելու  ճանապարհով կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, «հաշտեցնել» Երևանին ու Բաքվին՝ դրա դիմաց, ըստ էության, ակնկալելով Ադրբեջանի անդամակցում ՀԱՊԿ-ին, որը, փաստորեն, կարող է հնարավոր դառնալ միայն արցախյան հարցի լուծման գնով: Համենայն դեպս՝ վերոհիշյալ հոդվածից հենց նման տպավորություն է ստեղծվում:

Իհարկե, ռուսական շահի տեսանկյունից խաղաղապահների տեղակայումը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հսկայական աշխարհաքաղաքական առավելություններ է տալու Կրեմլին՝ լուծելով առաջին հերթին թե՛ Հայստանի, թե՛, ամենակարևորն, Ադրբեջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կարևորագույն խնդիրը, սակայն ակնհայտ է, որ դիցուք հայկական շահի տեսնակյունից Կրեմլի մտահցաղումը կարող է այնքան էլ միանշանակ չընկալվել, քանի որ տվյալ պարագայում հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվելու ազատագրված տարածքներին. դրանք վերջնարդյունքում հանձնվելո՞ւ են Ադբեջանին, թե՞ ստանալու են չեզոք գոտու կարգավիճակ: Մյուս կողմից, իհրակե, ոչ պակաս լուրջ է անմիջապես Արցախի ճակատագրին առնչվող հարցը. ի՞նչ կարգավիճակ է այն ունենալու:

Բոլոր դեպքրեում գրեթե կասկած չկա, որ արտաքին քաղաքական թատերաբեմում 2019-ին Հայաստանին լրջագույն փորձություններ են սպասվում ոչ միայն կապված ԼՂ խնդրի հետ, այլև, որ ոչ պակաս կարևոր է, իրանական հացի շուրջ ընթացող խմորումների, որ կարող է պակաս կարևոր կամ վտանգավոր չլինել:

Norlur.am

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-10-11T15:51:06+00:00 Հոկտեմբերի 11 15:51|Մեկնաբանություն|0 Comments
//
//