Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան

Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի եկամուտների ու քաղաքացու կոմֆորտի կամ ֆինանսական շարժի հարմարության միջև:

 

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը:

 

«Գույքահարկի համար, որը քաղաքացիները վճարելու են, սահմանել էինք ժամանակացույց, ամբողջական գույքահարկը վճարելու են 2026թ-ին: 2024-ին 50%-ն են վճարելու , 2025-ին՝ 70%-ը: Կառաջարկեմ հարկադիրի մասը քննարկման առարկա դարձնել, ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։ Այսինքն մարդուն դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիրի կալանքի տակ»,- նշեց Թունյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.