fbpx
/// Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են. Քոչարյանը կարող է տուն գնալ

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են. Քոչարյանը կարող է տուն գնալ

Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում որոշ փակագծեր ու չակերտներ է բացել, որոնք, ըստ էության, բացահայտում են հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս ընթացող խորքային պրոցեսների էությունն ու, ինչու ոչ, ցրում այն կարծիքը, թե իբր նոր իշխանությունները բավական կարճ ժամանակահատվածում հասցրել են  մի լավ փչացնել հայ-ռուսական հարաբերություններն ու «քարը քարին չթողնել»:

Հարցազրույցից պարզ է  դառնում, որ երկու երկրների ղեկավարների քննարկման առարկա են դարձել հարցերի բավական լայն շրջանակ՝ կսկսած արցախյան խնդրից ու հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունից, մինչև Հայաստանում թափ հավաքած հակակոռուպցիոն միջոցառումներ ու երկրում ամերիկյան ներկայությանն առնչվող հարցեր:

Փաշինյանի՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցում  հնչեցրած հայտարարություններն ու ակնարկներն, ըստ էության, մեկ բանի մասին են վկայում՝ այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում՝ սկսած արցախյան խնդրին առչնվող պրոբլեմներից, վերջացրած կոռուպցիայով, ենթակա են էֆեկտիվ լուծման այնպիսի գործիքակազմերի կիրառմամբ, որոնք մինչ այս գուցե  կիրառելի չեն եղել. հայ-ռուսական հարաբերություններում նոր ու շատ ավելի պայծառ փուլ է սկսվում:

Իհարկե, Փաշինյանի շոշափած թեմաները բավական ծավալուն վերլուծության նյութ կարող են հանդիսանալ ու իսկապես արժե մեկիկ-մեկիկ անդրադառնալ դրանց ու հասկանալ, թե ինչ խորքային  ուղերձներ են իրենց մեջ դրանք պարունակում, սակայն ամենակարևորն այստեղ, թերևս, մեկ այլ խնդիր է, և այն հետևյալն է՝ Փաշինյան-Պուտին հանդիպումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հատկապես Հայաստանում թափ հավաքող հակահեղափոխական պրոցեսների կամ դրանում ներգրավված ուժերի ընթացքի ու տրմադրության վրա, և կամ ի՞նչ է լինելու կոնկրետ Քոչարյանի ճակատագիրն այն  պարգայում, երբ, փաստորեն, պարզվում է, որ երկրորդ նախագահի կողմից շարունակաբար թմբկահարվող «ճգնաժամն» ընդամենը միֆ է, քարոզչական պարզունակ հնարք, ու Փաշինյանի օրոք ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները հետընթաց չեն ապրում, այլև, հավատալով Փաշինյանին, նոր թռիչքաձև զարգացում են ապրելու, առողջանալու:

Իրականում Քոչարյանի վիճակն այժմ նախանձելի չէ: Կրեմլն ակնհայտորեն չի պաշտպանելու նրան, քանի որ մտադիր չէ կորցնել նոր իշխանութունների հետ արդյունավետ երկխոսույթուն վարելու  բացառիկ հնարավորությունն ու կոտրելու վստահության մթնոլորտը: Փաշինյանին, ըստ էության, մեկ բան է հարկավոր, որպեսզի Մոսկվան  հնարավորինս ձեռնպահ մնա ՀՀ իշխանությունների վրա ճնշում բանեցնելուց ու թույլ տա մաքրել Հայաստանը կոռուպցիայից ու այն ամեն կեղտից, որ կրծում են երկիրը ներսից: Մոսկվան, դատելով ամենայնից, դրան դեմ չէ, ավելին՝ այս պարագայում Հայաստանը կարող է դրական օրինակ դառնալ ԵԱՏՄ մյուս բոլոր երկրների համար ու ցույց տալ, թե ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի ու ամեաթողության դեմ ներսից՝ երևույթներ, որոնք թուլացնում են ոչ միայն առանձին վերցրած երկրներին, այլև  էապես ազդում են ԵԱՏՄ-ի՝ որպես աշխարահքաղաքական գլոբալ կառույցի արդյունքվետության վրա: Կարճ ասած՝ Հայստանում սկիզբ առած հակակոռուպցիոն պայքարը Մոսկվան այլևս դիտարկում  է՝  ոչ թե իրեն նետված ձեռնոց, այլ ընձեռնված հնարավորություն:

Հարց է առաջանում՝ այս պայմաններում ի՞նչ հակափաստարկ կարղ է գտնել Քոչարյանն ընդդեմ իր քաղաքական ախոյանի, կարո՞ղ է, արդյոք, իր հետ տեղի ունեցողը ներկայացնել որպես «հակառուսականության յուրատեսակ արտահայտչամիջոց» կամ ապօրինի, հակաիրավական պրոցես, թե՞ ստիպված է լինելու վերականայել սեփական մարտավարությունն ու հրաժարվել անպիտան դարձած քարոզչական գործիքներից:

Այս հարցերի պատասխանները, թերևս, իրենց երկար սպասեցնել չեն տա, ու կարճ ժամանակ կպահանջվի հասկանալու, թե այս ամենից ինչ հետևություններ է արել Քոչարյանի թիմը, կնահանջե՞ն, թե՞ կփորձեն համառել:

Մյուս կողմից, իհարկե, Քոչարյանի ճակատագրի հարցում չի կարելի թերագնահատել նույն Ռուսաստանի դերակատարությունը: Բանն այն է, որ ՌԴ-ին այսպես թե այնպես Հայաստանում հարկավոր է ընդդիմություն, այնպիսի ընդդիմություն, որը  վերահսկելի ու կանխատեսելի կլինի Կրեմլի կողմից: Իհարկե, տեսականորեն Քոչարյանին Կրեմլը դեմ չի լինի տեսնել գոնե գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակում, սակայն այստեղ հարցն  այն է, որ Քոչարյանը զուտ ֆիզիկապես չունի  ոչ մի իրական ռեսուրս՝ ժողովդի աչքը գոնե ինչ-որ կերպ մտնելու, համոզելու հայ հասարակությանը, որ Փաշինյանի այլընտրանքը հենց ինքն է. նա սպառել է իրեն:

Եվ ուրեն՝ էլ ի՞նչ օգուտ Քոչարյանից…

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-10T15:52:05+00:00 Սեպտեմբերի 10 15:52|Մեկնաբանություն|0 Comments
//
//