fbpx
/// Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Բաղդասարյանն իր վարած Mercedes մակնիշի 34 ՏF 517 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե սյուներին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաղդասարյանն ու նրա ուղևոր՝ Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի բնակիչ՝ 27-ամյա Էթերի Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-25T12:40:58+00:00 Օգոստոսի 25 12:40|Պատահարներ|0 Comments
//
//